Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշների քաղցկեղային ուռուցքը հեռացրել են: Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ վիրահատությունն առանց բարդացումների է ընթացել, գրում է Agence France-Presse-ը:
Այն մասին, որ 58-ամյա դը Քիրշները վահանագեղձի քաղցկեղ ունի, պարզ էր դարձել դեկտեմբերի վերջին. Հիվանդությունը հայտնաբերվել էր բժշկական հերթական հետազոտության ընթացքում: Բժիշկները Արգենտինայի ղեկավարի ապաքինման հավանականությունը գնահատել են 90%:
Քրիստինա Ֆերնանդես դը Քիրշները Արգենտինայի նախագահ է դարձել 2007թ., իսկ 2011-ին վերընտրվել է այդ պաշտոնում:




























