ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2024 թվականի մահափորձի ժամանակ պատկերող բրոնզե արձանը հայտնվել է Օվալաձև աշխատասենյակում հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Ավելի քան 30 սմ բարձրությամբ արձանը նկատել են Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ։ Արձանիկը պատկերում է ամերիկացի առաջնորդի՝ բռունցք բարձրացրած կերպարը, նրան բեմից դուրս ուղեկցող երեք անվտանգության աշխատակիցներ, իսկ հետնապատկերում ծածանվում է Միացյալ Նահանգների դրոշը։

Արձանիկի համար հղում է ծառայել 2024 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած մահափորձի ժամանակ արված Թրամփի լուսանկարը։

2024 թվականի հուլիսի 13-ին Թրամփի վրա կրակել են Բաթլերում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նա թեթև վիրավորվել էր, ականջը վնասվել էր։ Հրաձիգը՝ 20-ամյա ամերիկացի Թոմաս Մեթյու Քրուքսը, սպանել են Գաղտնի ծառայության գործակալները։