ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է մեկնի Ստամբուլ՝ մասնակցելու համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր հանդիպմանը։ Այն նախատեսված է մայիսի 15-ին, հայտարարել է ամերիկացի առաջնորդը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Ըստ իս, հինգշաբթի Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անցկացվելիք հանդիպումից կարող է լավ արդյունք լինել, և կարծում եմ՝ երկու առաջնորդներն էլ այնտեղ կլինեն (նկատի ունենալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին - խմբ.): Ես մտածում էի այնտեղ թռչելու մասին», - նշել է նա։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ դեռ չգիտի՝ որտեղ կլինի հինգշաբթի, քանի որ այդ օրը բազմաթիվ հանդիպումներ ունի նախատեսված։ Բայց ամեն հնարավոր է»։

Թրամփը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները գործադրում է բոլոր ջանքերը՝ հասկանալու համար, թե հնարավո՞ր է վերջ դնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև արյունալի կոտորածին։

Ի դեպ, Թրամփը մայիսի 13-16-ը նախատեսել է այցելություններ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ: