Մեքսիկայում կայացել է աշխարհի ամենաբարձր կամուրջի բացման արարողությունը:
«Բալուարտե Բիսենտենարիո» կամուրջը` 403 մետր բարձրությամբ, միացնում է հյուսիսային Սինալոա եւ Դուրանգո նահանգները: Այն նոր ճեպընթաց մայրուղու մի մասն է, որ ձգվում է Մացատլանից Դուրանգո: Կամրջի երկարությունը 1124 մետր է:
Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը հայտարարել է, որ մայրուղին կմիավորի հյուսիսի բնակիչներին: Կամուրջն այնքան բարձր է, որ Էյֆելյան աշտարակը հանգիստ կտեղավորվի նրա կենտրոնական հատվածում:




























