Բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունը պարզել է, որ հիշողության եւ ուղեղի այլ գործառույթների կորուստը կարող է սկսվել 45 տարեկանից` ավելի վաղ, քան ենթադրվում էր նախկինում:

Բրիտանական բժշկական հանդեսում հրապարակված հոդվածում գիտնականները նշել են, թե ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի 45-ից 70 տարեկան ավելի քան 7 հազար պետծառայողների մտավոր ընդունակությունները 10 տարվա ընթացքում:

Հետազոտությունը ցույց  է տվել, որ 45-ից 49 տարեկան հասակում տեղի է ունենում ուղեղի մի շարք գործառույթների` հիշողության, մտածելու եւ ըմբռնման փոքր, սակայն ակնհայտ նվազում: Նախկինում հետազոտությունների մեծ մասը փոփոխություններ արձանագրում էր 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ, հաղորդում է BBC-ն: