Չինաստանը չեղարկել է Boeing-ների մատակարարման արգելքը ԱՄՆ-ի հետ առեւտրային հաշտության կնքումից հետո, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրներին։

Միացյալ Նահանգները եւ Չինաստանը երկուշաբթի պայմանավորվել են նվազեցնել մաքսատուրքերը առնվազն 90 օրով՝ արգելակելով աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային պատերազմը:

Պեկինի պաշտոնյաներն այս շաբաթ ազգային փոխադրողներին եւ պետական ​​գործակալություններին հայտնել են, որ ԱՄՆ արտադրության ինքնաթիռների մատակարարումները կարող են վերսկսվել, հայտնել է Bloomberg-ը։

Ապրիլին Boeing-ը հայտնել էր, որ իր մի քանի հաճախորդներ Չինաստանում հայտնել են, որ չեն մատակարարի նոր ինքնաթիռներ մաքսատուրքերի պատճառով, եւ նա մտադիր է պոտենցիալ տասնյակ ինքնաթիռներ վերավաճառելու հնարավորություն է փնտրում: