Միացյալ Նահանգները շուտով կկորցնի համբերությունը ուկրաինական կարգավորման հարցում, գրում է Bloomberg գործակալությունը։
«Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ համաձայնության հասնելու դիվանագիտական բանակցություններում իր համբերության բաժակը լցվում է։ Ստամբուլում ձախողումը կարող է խթան դառնալ, որ Միացյալ Նահանգները դուրս գա բանակցություններից»,-նշվում է հոդվածում։
Գործակալությունը նշում է նաև, որ Ստամբուլի բանակցությունները կարող են նշանավորել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի հասնելու ուղու սկիզբը, սակայն չի բացառվում, որ դրանք կարող են նաև տապալվել։





























