Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը պատմել է, որ «արևմտաեվրոպական կառավարությունը» խնդրել է պլատֆորմին «լռեցնել Ռումինիայում պահպանողականների ձայնը՝ այսօրվա նախագահական ընտրությունների նախաշեմին»։
«Ես կտրականապես հրաժարվել եմ։ Telegram-ը չի սահմանափակի ռումինացի օգտատերերի ազատությունները կամ չի արգելափակի նրանց քաղաքական ալիքները։ Դուք չեք կարող «պաշտպանել ժողովրդավարությունը»՝ քանդելով ժողովրդավարությունը։ Դուք չեք կարող «պայքարել ընտրություններին միջամտության դեմ»՝ ինքներդ միջամտելով ընտրություններին։ Դուք կա՛մ ունեք խոսքի ազատություն և արդար ընտրություններ, կա՛մ չունեք։ Եվ ռումինացի ժողովուրդն արժանի է երկուսին էլ», - նշել է Դուրովը։
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ առաջատար է եվրասկեպտիկ Ջորջ Սիմիոնը։





























