Ամերիկյան կինոաստղ Դեմի Մուրը հայտնի պոռնոաստղ Լինդա Լավլեյսի մասին ֆիլմում նկարահանվելու պայմանագիր է ստորագրել:
Դեմի Մուրը վերջին ժամանակներս խոր դեպրեսիայի մեջ է, խիստ նիհարել է, բայց, չնայած դրան, ռեժիսորը հենց նրան է առաջարկել այդ դերը:
Աշխատանքը ամենայն հավանականությամբ Դեմի Մուրին դեպրեսիայից հանելու միակ միջոցն է, գրում է argument.ru-ն:
Հայտնի է, որ նախապես այդ դերի համար դիտարկվում էր Լինդսի Լոհանի թեկնածությունը, բայց պրոդյուսերները նրան անհուսալի մարդ են համարել, որը կարող է հարբեցողությամբ զբաղվել, բանտ ընկնել եւ ընդհանրապես խափանել նկարահանումները:
Հաջորդ տարի դերասանուհի, երեք դուստրերի մայր Դեմի Մուրը, որը վերջերս բաժանվել է Էշթոն Քաթչերից, կտոնի 50-ամյակը:



























