Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, հաղորդում է РИА Новости-ն։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է մարտական ​​գործողությունների դադարեցմանը, բայց անհրաժեշտ է մշակել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։

Պուտինը հավելել է, որ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում Ուկրաինայում ստեղծված իրավիճակում որոշակի ժամանակահատվածով հրադադար հնարավոր է:  

Ըստ ՌԴ նախագահի՝ Թրամփը զրույցի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը ներառում է հրադադար, ընդգծել է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին։

Մեկնաբանելով Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսումը, Պուտինը նշել է. «Ընդհանուր առմամբ, մենք ճիշտ ուղու վրա ենք»։