Ռուսաստանի քսան հազար բնականոնացված քաղաքացի գտնվում է հատուկ ռազմական գործողության գոտու առաջնագծում։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, տեղեկացնում է ТАСС-ը։

«Մեր ռազմաքննչական վարչությունը շրջայցեր է իրականացնում։ Արդեն հայտնաբերել ենք Ռուսաստանի 80 հազար այդպիսի քաղաքացիների, որոնք ոչ միայն առաջնագիծ, այլև զինկոմիսարիատ չեն ուզում գնալ։ 80 հազարին հայտնաբերել ենք, զինվորական հաշվառման ենք կանգնեցրել, և արդեն Ռուսաստանի 20 հազար «նորաթուխ» քաղաքացիներ, որոնց չգիտես ինչու դուր չի գալիս ապրել Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում, գտնվում են առաջնագծում», - պատմել է նա։