Շարունակվում են մարտերը նաև Կուրսկի ուղղությամբ, որտեղ ուկրաինական ուժերի գործողության մեկնարկից ի վեր ռուսաստանյան զինվորականներն ունեցել են ավելի քան 63 հազար սպանված և վիրավոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է УНН-ը։

Նա լսել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և ռազմաճակատի զինվորական հրամանատարների զեկույցները։ Ամենաթեժ իրավիճակը Դոնեցկի մարզում է, հատկապես՝ Պոկրովսկի ուղղությունը։