Ռուսաստանը և Ուկրաինան մայիսի 23-ին անցկացրել են ռազմական գործողությունների սկզբից ի վեր ռազմագերիների խոշորագույն փոխանակման առաջին փուլը, գրում է «Коммерсантъ»-ը։
Բելառուսի հետ սահմանին երկու կողմերն էլ հանձնել են 270 զինծառայողի և 120 քաղաքացիական անձի։ Նրանց թվում են քսան քաղաքացիական անձինք, որոնք հայտնվել են Ուկրաինայում Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով։ Ռուսաստան ժամանելուց հետո փոխանակման մասնակիցները բժշկական հաստատություններում վերականգնողական կուրս կանցնեն։





























