Հյուսիսային Կերեայում երկրի հանգուցյալ առաջնորդների հոբելյանի`Կիմ Իր Սենի եւ Կիմ Իր Չենի մոտեցող հոբելյանների առթիվ համաներում կհայտարարվի:
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտնել է, որ հատուկ խորհրդարանական որոշում է պատրաստվել, որը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից: Սակայն գործակալությունը չի հստակեցնում, թե ձերբակալվածների որ մասը համաներման տակ կընկնի եւ քանի մարդ կազատվի:
Միջազգային իրավապաշտպանների տվյալներով` Հյուսիսային Կորեայի բանտերում եւ աշխատանքայինճամբարներում 200 հազարից ավելի կանայք, տղամարդիկ եւ երեխաներ կան: Նրանց մեծամասնությունը քաղաքական դրդապատճառներով են դատապարտվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փետրվարի 16-ին կլրանա Կիմ Չեն Իրի 70-րդ տարեդարձը, որը մահացել է նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին:
Նրա հոր` Կիմ Իր Սենի 100-ամյա հոբելյանը Հյուսիսային Կորեայում կնշվի ապրիլի 15-ին:




























