ԱՄՆ-ում լույս է տեսել The New York Times-ի թղթակից Ջոդի Կանտորի սկանդալային «The Obamas» գիրքը, որ պատմում է նախագահի եւ նրա կնոջ մասին: Գիրքը, որն արդեն վաճառքի ռեկորդներ է սահմանում, հեղինակը նախագահին մոտ կանգնած անձանց հետ 33 հարցազրույց է արել:

Գրքում բավական նուրբ մանրամասներ կան Օբամաների կյանքից: Օրինակ, ըստ գրքի, վարչակազմում առաջին տիկնոջ հետ առանձնապես նուրբ չեն վարվում, նախագահի մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը չի զլացել եւ անպատվել է Միշելին, որ մամուլում հայտնվել են Կառլա Բրունի-Սարկոզիին ասած բառերը, թե կյանքը Սպիտակ տանը «դժոխք» է:

Անակատեսների վկայությամբ, Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ Գիբբսը նախ անպարկեշտ արտահայտություններ է արել նախագահի խորհրդական Վալերի Ջարետի հասցեին, ապա կոպտորեն հիշել է Միշել Օբամային:

Իր գրքում Ջոդի Կանտորը նկարագրել է այն սկանդալային երեկույթը, որի մասին տեղեկությունը մամուլում հայտնվել էր հունվարի 9-ին:

2009թ. ճգնաժամի ամենաբուռն պահին նախագահական զույգը Հելոուինի ահռելի երեկույթ էր կազմակերպել, որին մասնակցել են նաեւ դերասան Ջոննի Դեփն ու Ջորջ Լուկասը:

Օբամայի ընդդիմախոսները անմիջապես մեղադրանքների տարափ էին տեղացել նախագահի հասցեին: Քննադատները նշում են, որ Սպիտակ տունը ցանկացել է գաղտնի պահել երեկույթը ընտրողներից: