Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները, հունվարի 9-ին, ժամը 21.05-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով,  բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի, որի մոտից հայտնաբերվել է  մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդը հայտարարել է, որ զանգվածը 2011 թ. ամռանը քաղել է մի հանդամասից, չորացրել եւ պահել է իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: