Ամանորյա տոների հետ կապված դժվարությունները առնչություն ունեն հայկական ազգային ավանդույթների հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ասուլիսի ընթացքում նշեց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը` խոսելով տոնական ավանդույթների մասին։
Հոգեբանը նկատեց, որ Ամանորին փոխայցելություններն այլեւս նախկինի պես ակտուալ չեն, փոխարենն արդիական է դարձել իրար նվերներ մատուցելը։ Նրա խոսքով, Ձմեռ պապին եւս սկսել են ավելի շատ հավատալը։
Հ. Ավանեսյանը հիշեց իր հետ տեղի ունեցած մի պատմություն, երբ իր ծանոթ երեխաներից մեկին հարցրել է, թե իրեն իսկական Ձմեռ պապ հանդիպե՞լ է, երեխան պատասխանել է, որ սկզբում Ձմեռ պապն իսկական է եղել, մինչեւ, որ տեսել է նրա «ծիծակ» կոշիկները։
Հոգեբանը որպես Նոր տարվա նոր ավանդույթ առանձնացրեց նաեւ Նոր տարին արտերկրում դիմավորելը։ Ասուլիսի վերջում Հրանտ Ավանեսյանը հիշեցրեց, որ մենք չնայած ունենք խմելու ավանդույթ, բայց այն մեզ մոտ չափավոր է, սնունդը եւս սկսել են ավելի քիչ չարաշահել։




























