ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը լուծելու ուղիղ բանակցություններ վարելու կոչը։
«Պետքարտուղար Ռուբիոն կրկնել է նախագահ Թրամփի կոչը՝ շարունակել ուղիղ բանակցությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսով քննարկել է ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու ծրագրերը: Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը «անկեղծ ցավակցություններ է հայտնել քաղաքացիական զոհերի առիթով՝ հունիսի 1-ին Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում տեղի ունեցած երկաթուղային ենթակառուցվածքի պայթյունների հետեւանքով»։




























