Ադրբեջանական գազի՝ Ռուսաստանին վաճառելու փոխարեն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու տարբերակը բացարձակապես անիրատեսական է: Ադրբեջանական «1news.az»-ին տված հարցազրույցում ամերիկացի քաղաքագետ Վլադիմիր Սոկորը հայտարարել է, թե Ռուսաստանն ունի քաղաքական շահեր, որոնք գերակայում են կոմերցիոն շահրի նկատմամբ: «Մոսկվան լծակներ չունի Հայաստանին ստիպելու, որ վերադարձնի Ադրբեջանին 5-6 շրջանները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված չէ բանակցային գործընթացի մասնակիցների երկկողմ հարաբերույթուններից»,- նշել է քաղաքագետը: Կարգավորումը, ըստ քաղաքագետի, հնարավոր է միայն բազմաթիվ խաղացողների մասնակցության դեպքում: «Միամտություն կլինի կարծել, թե երկու խաղացողների միջեւ գործարքը կստիպի մեկ այլ խաղացողին ստորագրություն դնել»,- պարզաբանել է Վլադիմիր Սոկորը:
Պատմություն
Տեղադրություն



























