ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։

Զինված ուժերի կուտակումը կքննարկվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հինգշաբթի Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ, հայտնել են աղբյուրներն՝ անանունության պայմանով։