Լեռնային Ղարաբաղից 78 հարկադիր տեղահանված անձ անցել է ծառայության Հայաստանի ներքին գործերի նախարարությունում։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է գերատեսչության ղեկավար Արփինե Սարգսյանը մշտականխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետականբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
«Նրանցից 15-ը քաղծառայողներ են։ Եվս 63-ը՝ ոստիկանության աշխատակիցներ»,- նշել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ գործընթացն ակտիվորեն շարունակվում է։ «ՆԳՆ-ն շարունակում է նման հայտեր ստանալ։ Աշխատանքի ընդունելիս հաշվի է առնվում թեկնածուների համապատասխանությունը սահմանված պահանջներին»,- ասել է նախարարը։




























