Հունվարի 11-ի գիշերը «դատաստանի օրվա  ժամացույցի», որն ստեղծվել է  միջուկային դարաշրջանի սկզբին, խորհրդանշական սլաքն առաջ է տարվել մեկ րոպեով: Այդպիսով ֆիզիկոս-միջուկաբանները ցույց են տալիս, թե ինչքան մոտ է քաղաքակրթությունը համաշխարհային աղետին: Այժմ  «միջուկային կեսգիշերին» մնացել է ընդամենը 5 րոպե:

 «Դատաստանի օրվա  ժամացույցը» (Doomsday Clock) ստեղծվել է միջուկային նախագծում մասնակցած ամերիկյան ֆիզիկոսների կողմից, հայտնում է  Bulletin of the Atomic Scientists ամսագրի խմբագրությունը: Գիտնականները դարձել են խաղաղարարներ. նրանց սարսափեցրել են Ճապոնիայում ատոմային պայթյունների հետեւանքները:

Առաջին անգամ ժամացույցի պատկերը երեւացել է 1947 թվականի հրատարակության տիտղոսաթերթի վրա: Այն ժամանակ նրա սլաքը ցույց է տվել, որ մինչեւ  համաշխարհային միջուկային աղետի <կեսգիշերը» 7 րոպե է մնացել: Մինչեւ այսօր սլաքների դիրքը փոխվել է ավելի քան 20 անգամ: Ամենամոտը 12-ին նրանք հասել են 1953 թվականին, երբ ԱՄՆ-ն եւ ԽՍՀՄ-ը մեկը մյուսի հետեւից միջուկային ռումբերի փորձեր էին իրականացնում: Այդ ժամանակ սլաքները ցույց են տվել 12-ից 2 պակաս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճակատագրական նշանակությունից սլաքը հեռացել 1991 թվականին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն եւ Խորհրդային Միությունը ստորագրեցին ռազմավարական սպառազինությունները նվազեցնելու մասին համաձայնագիր: Ադ ժամանակ սլաքները ցույց են տվել 17 րոպե պակաս մինչեւ կեսգիշեր:Այդ վայրկյանից սսած նրանք շարժվել են մինչեւ 2010 թվականի հունվարը, երբ սլաքը հետ է ընկել 1 րոպեով:

«Չնայած այն հեռանկարներին, որոնք ստեղծում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության նոր ոգին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ լարվածության թուլացմանը, գիտության եւ անվտանգության խորհուրդը կարծում է, որ միջուկային զենքից զերծ խաղաղության ուղին դեռ հարթված չէ, իսկ երկու երկրների ղեկավարությունները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները: 2010թ. դեկտեմբերին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի վավերացումը դադարեցրեց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջուկային բնագավառում առկա դրեյֆը:

Սակայն ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Իսրայելի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների կողմից միջուկային փորձարկումների, ինչպես նաեւ զինամթերքի համար անհրաժեշտ միջուկային նյութերի արտադրության կրճատման  համընդհանուր արգելքի բացակայությունը աշխարհը նախկինի նման վտանգավոր դրության մեջ է պահում», - ասված է խմբագրության հայտարարությունում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: