Ավստրիական խորհրդարանի պատգամավորի Թերեզա Գամբարոյի` էմիգրանտների վերաբերյալ արված ոչ զգուշավոր արտահայտությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել հասարակության ներսում: Նա հարկադրված է եղել պաշտոնական ներողություն խնդրել: Կինն իր ասուլիսներից մեկում անհանգստություն է հայտնել, որ երկիր ժամանող մարդիկ չգիտեն հիգիենայի պահպանման պարզունակ կանոնները: Ընդդիմադիր քաղաքական գործիչը առաջարկել է սովորեցնել եկողներին դեզոդորից օգտվելու եւ հերթ կանգնելու ձեւերը:

Առաջացած աղմուկից հետո, քաղաքական գործիչը շեշտել է, որ դրսից եկածներին պետք է օժանդակություն ցույց տալ, իսկ էմիգրանտներին հասցեագրված իր արտահայտությունը բառացի են հասկացել, գրում է NEWSru.com-ը: