Թուրքիայի Թոքաթ քաղաքում 12 եւ 14 տարեկան հաշմանդամ աղջիկների բռնաբարության գործով առաջին դատավարությունն է տեղի ունեցել։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  դատարանի առաջ են կանգնել 13 հոգի, որոնց մեջ են նաեւ մեկ գործարար եւ մեկ լրագրող։

Հայտնի է դարձել, որ մեղադրյալները բացի աղջիկներին բռնաբարելուց, նրանց ստիպել են նաեւ  մարմնավաճառությամբ զբաղվել։ Իսկ մեղադրյալներից մեկն էլ նկարհանել է երեխաների մասնակցությամբ սեռական հարաբերությունները։

Դատարանում նշվել է, որ մեղադրյալների տներում, աշխատանքային սենյակներում եւ մեքենաներում հայտնաբերվել են երեխաների մազերը, որոնք հաստատվել են ԴՆԹ-ի անալիզով։