Վեստի.co.il-ի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան Իսրայելի բազմաթիվ շրջանային խանութներում հերթեր են գոյացել։

Գիշերը Իրանում Իսրայելի բանակի (ԻԶԲ) ռազմական գործողության մեկնարկի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից նախազգուշացման մասին հաղորդագրություն ստանալուց և այն մասին, որ նրանք կարող են «ստիպված լինել մնալ պաշտպանված տարածքներում սովորականից ավելի երկար», մարդիկ շտապել են սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել։

Լրագրողները այցելել են մի քանի խանութներ և լուսաբանել տեսածը։

Սուպերմարկետներում և բնակելի թաղամասերում գտնվող խանութներում հաճախորդների հոսքը մեծացել է։ Օրինակ՝ Ռիշոն Լե Զիոնի արևելյան մասում գտնվող «Շեֆա Սիթի» սուպերմարկետում, որը սովորական օրերին բացվում է առավոտյան ժամը 06:00-ին, արդեն շատ մարդիկ կային։