Հռոմի պապ Բենեդիկտոս 16–րդի մոտ է եկել արտասովոր պատվիրակություն. Հռոմի գազանանոցի աշխատակիցներն իրենց հետ բերել են կոկորդիլոս:

Պապը ողջունել է Իտալիայի մայրաքաղաքի գազանանոցի պատվիրակությանը` կապված դրա հիմնադրման հարյուրամյակի հետ, իսկ աշխատակիցները որպես անակնկալ իրենց հետ բերել են 30 մետրանոց կոկորդիլոս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Լուսանկարիչ Ժեգոժ Գալոնզկան ասել է, որ կոկորդիլոսին տեսնելով Պապը չի կարողացել թաքցնել իր զարմանքը:

Գազանանոցի աշխատակիցները հայտնել են, որ կոկորդիլոսը այս տարվա մարտին կուղարկվի Կուբա, որտեղ մարտի վերջին այցելելու է նաեւ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը: