Պապուա Նոր Գվինեայի մերձարեւադարձային անտառների ուսումնասիրությամբ զբաղվող արշավախմբի ամերիկյան գիտնականները հայտնաբերել են գիտությանը մինչ այժմ հայտնի գորտերից ամենափոքրերին:
PLoS ONE գիտական ամսագրի հոդվածում հաղորդվում է, որ իրենց հայտնաբերած այդ 2 գորտերը Paedophryne amauensis եւ Paedophryne տեսակի են: Նրանց երկարությունը 7,7 եւ 8 մմ է: Դրանք ոչ միայն աշխարհի ամենափոքր գորտերն են, այլեւ ամենափոքր ողնաշարավորները: Մինչ այժմ ամենափոքր ողնաշարավոր կենդանին էր համարվում թափանցիկ ինդոնեզիական Paedocypris progenetica ձկնիկը, որի չափերը չեն անցնում 7,9 մմ-ից:
Ինչպես հայտնում են կենսաբանները, երկնագույն-սպիտակ պուտերով այդ մուգ շագանակագույն գորտերն առավելապես բնակվում են մերձարեւադարձային անտառների թափված տերեւների կույտերում: Միկրոսկոպիկ գորտերին հաջողվել է գտնել նրանց արձակած հազիվ լսելի ձայների շնորհիվ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետազոտողները կարծում են, որ այդ արարածները կենսաբանական շեղումներ չեն, այլ ավելի վաղ չարձանագրված էկոլոգիական տեսակ:




























