Պուտինի հեռանալու մասին բոլոր առաջարկները հանվել են Ռուսաստանի նախագահի թեկնածու, երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի նախընտրական կայքից:

Հիշեցնենք, որ կայքը գործարկվել էր հունվարի 12-ի կեսօրին: «Ընտրողների առաջարկներ» բաժնում հայտնվել էին նախագահական ընտրություններից թեկնածությունը հանելու եւ հրաժարական տալու կամ քաղաքականությունից հեռանալու կոչեր Պուտինին:

Բոլոր յոթ հորդորները ստացել էին բարձր վարկանիշ (կայքի այցելուները կարող են գնահատական տալ առաջարկներին), հաղորդում է  BBC-ի Ռուսական ծառայությունը:

Օրվա երկրորդ կեսին բոլոր «հակապուտինյան» առաջարկները հանվել են կայքից: