Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 13-ին, այցելել է Արմավիրի մարզում կառուցվող մրգերի եւ բանջարեղենի վերամշակման գործարան:

Ինչպես լրագրողներին ասել է գործարանի ներդրող, «Եվրոթերմ» ընկերության տնօրեն Էդուարդ Ղազարյանը, նախագծում կներդրվի մինչեւ 3,5 մլն դոլար:

Գործարանում, որը նախատեսվում է բացել հուլիս-օգոստոսին, կաշխատի շուրջ 50 մարդ, երկու տարի անց այդ թիվը կհասցվի 80-ի:

Գործարանը մանկական մրգային պյուրեների համար կոնցենտրատներ, ինչպես նաեւ լոլիկի ու կարմիր բիբարի մածուկներ կարտադրի:

Արտադրության տարեկան ծավալը կկազմի 765 հազար տոննա, որի մեծ մասը նախատեսված կլինի արտահանման համար:

Ներկայումս «Եվրոթերմը», արտադրում է նաեւ պատրաստի պտուղ-բանջարեղենային արտադրանք` Noyan ապրանքանիշով: Ընկերության արտադրության մեջ ներդրումները 1998-2005 թթ կազմել է 6,6 մլն դոլար: Ընկերության շրջանառությունը 2010 թվականին կազմել է 2,69 մլրդ դրամ (շուրջ 7 մլն դոլար):