Այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Սպիտակ։ Սպիտակում նա այցելել է Մուշ թաղամաս, որտեղ ծանոթացել է կառուցապատման աշխատանքներին, զրուցել տեղի բնակչության հետ։

Այնուհետեւ Սերժ Սարգսյանն այցելել է Սուրբ Հարություն եկեղեցի, որտեղ ծաղիկներ դրել եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի եւ Արցախյան գոյամարտի զոհերին նվիրված հուշաքարի մոտ։

Սերժ Սարգսյանը մեկնելու է նաեւ Գյումրի։