Թուրքիայի Իզմիր քաղաքում «Դիքիլի Բելեդիյեսփոր»-«Բերգամա գենչլերբիլիղի» ակումբների ընկերական խաղի ժամանակ հետաքրքիր բողոքի գործողություն է տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ խաղի 5-րդ րոպեյին «Բերգամա գենչլերբիրլիղի» ակումբի ֆուտբոլիստները միանգամից ընկել են գետնին։ Թուրք ֆուտբոլիստներն այս քայլով բողոքն են հայտնել վատ աշխատող բժշկական ծառայությանը եւ հարգել նախորդ ամիս խաղադաշտում սրտի կաթվածից մահացած Սերքան Թուղալի հիշատակը։
Հանդիպման մրցավարը եւ հանդիսատեսները մի պահ զարմանքից քարացել են, սակայն հասկանալով գործողության իմաստը՝ աջակցել ֆուտբոլիստներին։
«Դիքիլի Բելեդիյեսփոր»-ի խաղացողները գնդակն իրար մեջ խաղարկել են մինչեւ որ հակառակորդն ավարտել է իր 2 րոպե տեւողությամբ բողոքի գործողությունը։



























