Հունվարի 14-ին Միջերկրական ծովում, Իտալիայի ափից ոչ հեռու ծանծաղուտն է խրվել «Կոստա Կոնկորդիա» կրուիզային նավը: Այս պահին հայտնի է վեց զոհերի մասին: Սակայն զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ուղեւորներից մի քանիսը նետվել են ծովը, եւ նրանց ճակատագիրը մինչեւ այժմ հայտնի չէ:

Agence France-Presse-ը հաղորդում է, որ առավոտյան 6.30-ի տվյալներով, շարունակվում են փրկարարական աշխատանքները: Նավի վրա մնացել էր առնվազն 200 մարդ:

«Կոստա Կոնկորդիա» զբոսանավը ծանծաղուտն է ընել Ջիլիո կղզու ափերից ոչ հեռու: Նավի վրա եղել է 3200 ուղեւոր եւ անձնակազմի ավելի քան 1000 անդամ: Նրանց մեծ մասը կղզի են տեղափոխվել փրկարարական նավակներով: Նրանք տեղավորվել են կղզու դպրոցների, մանկապարտեզների, հյուրանոցների եւ եկեղեցիների տարածքում: Նավի վրա եղել է 1000 իտալացի, 500 գերմանացի եւ 160 ֆրանսիացի, հաղորդում է Lenta.ru-ն: