ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Սթար քաղաքի մոտ գտնվող փայտամշակման ձեռնարկությունում բանվորներից մեկը կոտորակի որսորդական հրացանից կրակ է բացել գործընկերների վրա: Զոհվել է երեք մարդ: Մեկը ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ին: Ականատեսները պատմել են, որ 50-ամյա Ռոնալդ Դին Դեւիսը մտել է արտադրամաս եւ կրակ է բացել չորս աշխատակիցների վրա: Երեքը զոհվել են տեղում, հաղորդում է Associated Press-ը:
Դեւիսը վերադարձել է տուն եւ փորձել է ինքնասպան լինել` գլխին կրակելով: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղի շերիֆը հայտնել է, որ հանցագործության դրդապատճառը կարող էր լինել Դեւիսի եւ գործընկերների լարված հարաբերությունները:



























