Գերմանիայի հյուսիսում խոշոր եղջերավոր անասունի նախիրի հետ բախման հետեւանքով երկաթուղային գնացք է դուրս եկել գծերից: Զոհվել է մեկ մարդ, երկուսը տուժել են: Փրկարարները օգնություն են ցույց տվել 35 ուղեւորների:
Պատահարը տեղի է ունեցել հունվարի 13-ին Բարգում համայնքի տարածքում «Նորդ Օստզեե Բան» ընկերության ուղեւորատար գնացքի հետ: Մեքենավարը թեեւ արգելակել է, սակայն խուսափել երկաթգծերի վրա դուրս եկած նախիրի հետ բախումից չի հաջողվել:
Ուղեւորների տեղափոխման համար տրամադրվել են ավտոբուսներ, հաղորդում է Vesti.ru-ն:



























