Մեքսիկայում, կանխվել է զանգվածային փախուստը երկրի հյուսիսում գտնվող Չիուաուա քաղաքի բանտից: Ոստիկանությունը հայտնաբերել է ստորերկրյա թունելը, որը գաղտնի փորվել է բանտի տարածքից: Այն ունի 35 մետր երկարություն, իսկ տրամագիծը 0,8 մետր է: Կալանավորներին մնում էր փորել եւս 5 մետր, որպեսզի կարողանային դուրս պրծնել բանտից:

Ինչպես հաղորդում է Univision հեռուստաալիքը, ստորերկրյա թունելի միջոցով կարող էին փախչել 250 բանտարկյալներից 200-ը: Դեռեւս ոստիկանություն չի պարզել թունելը փորողների ինքնությունը, քննությունը շարունակվում է:

Նախնական գնահատականներով, այս ճանապարհով փախուստի կազմակերպման համար կալանավորները ծախսել են 2-2,5 տարի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: