«Կոստա Կոնկորդիա» զբոսանավի աղետի ենթարկվելու հետեւանքով, որը Միջերկրական ծովում, Իտալիայի ափերի մոտ բախվել էր ստորջրյա խութերի, մահացել է 8 մարդ: Մի քանի մարդ անհետ կորած է համարվում: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 30 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ընդհանուր առմամբ, նավի վրա եղել է ավելի քան 4 հազար մարդ, որոնցից 3200-ը ուղեւորներ են եղել, իսկ մոտ 1000-ը` նավի անձնակազմի անդամներ:
Մարդկանց մեծամասնությունը փրկվել է իտալական ծովափնյա պահպանության ծառայության աշխատակիցների շնորհիվ, սակայն մոտ 200 մարդ մնացել են նավում` շրջափակման մեջ: Նրանց տարհանելու համար ուղղաթիռներ են գործի դրվել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 14-ին, Ջիլիո կղզու մոտ:
Փրկվածներին Ջիլիո կղզու իշխանությունները տեղավորել են դպրոցներում, մանկապարտեզներում, հյուրանոցներում ու եկեղեցիներում:



























