Հնդկաստանի կենտրոնում, կրոնական արարողություններից մեկի ժամանակ, հրմշտոցի արդյունքում, 10 մարդ մահացել է, եւս մի քանի տասնյակը` վիրավորվել:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Նյու Դելիից դեպի հարավ-արեւմուտքում գտնվող Ռալտամ քաղաքից 750 կմ հեռավորության վրա: Մի քանի հարյուր մարդ փորձել է անցնել նեղ դարպասներով, որը տանում է դեպի մահմեդական սրբավայր:

Երբ մի քանի ուխտավորներ վայր են ընկել, ամբողխի մեջ հրմշտոց է սկսվել, որն էլ հանգեցրել է մարդկանց մահվան:

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: