Ամերիկացի դերասան Ջին Հեքմենին հեծանվային զբոսանքի ժամանակ վրաերթի է ենթարկել պիկապը: 81-ամյա Հեքմենը հոսպիտալացվել է:
Թեեւ դերասանը սաղավարտ չի ունեցել, սակայն նրան հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքից եւ արագ դուրս գրվել հիվանդանոցից, գրում է The Daily Mail-ը: Դերասանը կապտուկներ եւ քերծվածքներ է ստացել: Հեքմենին վրաերթի ենթարկած վարորդին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդում չի տրվել:
Հեքմենը հայտնի է Սուպերմենի մասին ֆիլմերում որպես չարագործ Լեքս Լյութորի դերակատար: 2004-ին նա հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին եւ կենտրոնացել գրական աշխատանքի վրա:



























