378-րդ դատական շրջանի դատավորը պլաստիկ վիրաբույժ Եկատերինա Լոնսկայային, որը մեղադրվում էր Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորոդայի կնոջ՝ Իննա Բորոդայի գործով, դատապարտել է 11 ամսվա ազատազրկման, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դատարանը որոշում է կայացրել Եկատերինա Ալեքսանդրովնա Լոնսկայային մեղավոր ճանաչել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասով (անփութության միջոցով ծանր մարմնական վնասվածք հասցնելը) և դատապարտել նրան 11 ամսվա ազատազրկման», - ասել է դատավորը։
Դատարանը նաև բավարարել է Իննա Բորոդայի քաղաքացիական հայցը և պարտավորեցրել նրան վճարել 500 հազար ռուբլու չափով փոխհատուցում։





























