Աղետի ենթարկված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը սուզվում է: Այսօր` հունվարի 14-ին, Միջերկրական ծովում, Իտալիայի ափերի մոտ ստորջրյա խութերի բախված զբոսանավի կողամասի վրա 70 մետր երկարությամբ ճեղք է բացվել:
Ներկայումս զբոսանավի կորպուսը դեռ երեւում է ջրի մակերեւույթին, սակայն նավն զգալիորեն թեքվել է եւ արագ սուզվում է, հաղորդում է ANSA գործակալությունը:
Վերջին տվյալներով, ջերմանավի վրա, որը հունվարի 13-ին ուղեւորվում էր զբոսանքի, գտնվել է 4200 մարդ: Նրանցից 3200-ն ուղեւորներ են եղել, իսկ 1000-ը` անձնակազմի անդամներ:
Նավի գրա գտնվողներից 8-ը մահացել է: Մի քանի մարդ անհետ կորած է համարվում: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 30 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Մարդկանց մեծամասնությունը փրկվել է իտալական ծովափնյա պահպանության ծառայության աշխատակիցների շնորհիվ, սակայն մոտ 200 մարդ մնացել են նավում` շրջափակման մեջ: Նրանց տարհանելու համար ուղղաթիռներ են գործի դրվել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 14-ին, Ջիլիո կղզու մոտ:
Փրկվածներին Ջիլիո կղզու իշխանությունները տեղավորել են դպրոցներում, մանկապարտեզներում, հյուրանոցներում ու եկեղեցիներում:



























