Բանգլադեշի հարավ-արեւելքում, ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը, մահացել է 17 մարդ:
AP-ի տվյալներով, ավտովթարը տեղի է ունեցել Բանդարբանի շրջանում (Չիտագոնգի մարզ), երկրի մայրաքաղաք Դաքքայից 250 կմ դեպի հարավ-արեւելք:
40 մարդու տեղափոխող ավտոբուսը մոտ 150 մետր բարձրությունից գահավիժել է ձորը: Վթարի առավել հավանական պատճառը մառախուղի հետեւանքով վատ տեսանելիությունն է:




























