Իսրայելական գաղտնի ծառայության՝ «Մոսադի», գործակալը ձերբակալվել է Թեհրանի մետրոյի «Իմամ Խոմեյնի» կայարանում, հաղորդում է «Իրանցի լրագրողի օրագիր» տելեգրամյան ալիքը։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է Թեհրանի արևմտյան նահանգի «Իմամ Խոմեյնի» մետրոյի կայարանում «Մոսադի» գործակալի ձերբակալության մասին։ Նա աշխատել է անօդաչու թռչող սարքերի և փոքր ինքնաթիռների արտադրության վրա։
Ռեսուրսի տվյալներով, վերջինս նաև ներքին կապի միջոցով զեկույցներ է պատրաստել երկրի ՀՕՊ աշխատանքների վերաբերյալ։ Նա նաև ուղարկել է խոցելի տարածքների ճշգրիտ և մանրամասն տեղորոշումը և ձերբակալվել է մայրաքաղաքի ոստիկանության հետախուզական բաժնի կողմից։





























