Մի շարք երկրների օգտատերեր հայտնել են X սոցիալական ցանցի խափանման մասին, հայտնել է Downdetector-ը։

Կայքի տվյալներով՝ նշված երկրներում օգտատերերի 52%-ը հայտնել է հավելվածին առնչվող խնդիրների մասին, 42%-ն էլ բողոքել է կայքից, իսկ 6%-ը՝ սերվերներին միանալու դժվարությունների մասին։

Խափանումը գրանցվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Լեհաստանում, Իսպանիայում և Ֆրանսիայում։