Անթալիայի Մուրատփաշա շրջանի անտառային տարածքում հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը մոլեգնում է Էրմենեկ միկրոշրջանում, որը գտնվում է քաղաքի միջազգային օդանավակայանի մոտ։

Հրդեհը սկսվել է քաղաքի ներսում գտնվող անտառի նեղ շերտից։ Բնակելի թաղամասերի համար անմիջական սպառնալիք չկա, սակայն հրդեհից առաջացող ծուխը պարբերաբար հասնում է դրանց, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Տարածքում աշխատում են հրշեջ ինքնաթիռներ։ Հրդեհի գոտին գտնվում է ծովից մոտ 3,5 կմ հեռավորության վրա, ուստի ուղղաթիռները կարող են արագ հավաքել ջուրը և այն կրակի վրա լցնել։

Հնարավոր տուժածների կամ բնակչության տարհանման մասին դեռևս տեղեկություններ չկան։