Թուրքիայի Անթալիա նահանգում առյուծը դուրս է պրծել վանդակից և հարձակվել տեղի բնակչի վրա։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել Մանավգաթի շրջանում։ Կիրակի գիշերը Զևս անունով առյուծը փախել է Lion Land կենդանաբանական այգուց։

Գիշատիչը հարձակվել է մի տղամարդու վրա, որն աշխատում էր այգուց մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Նա լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է rg.ru-ն։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։

Հաղորդումն ստանալուց հետո ժանդարմերիան և ոստիկանությունը անվտանգության միջոցներ են ձեռնարկել շրջանում և սկսել որոնողական գործողություն։ Նրանք խնդրել են տեղի բնակիչներին չմոտենալ այն տարածքին, որտեղ նկատվել է առյուծը։

Կենդանուն դեռ չեն բռնել։ Նրան փնտրում են անօդաչուների միջոցով։