Կարմիր ծովով անցնող նավի վրա հրդեհ է բռնկվել այն բանից հետո, երբ կիրակի օրը նրա վրա հարձակվել են զինված մարդիկ՝ կրակելով հրազենից և նռնականետերից։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Նավին հարված են հասցրել մոտորանավակներից, ինչի հետևանքով այն հրդեհվել է։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Այն տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմի, ինչպես նաև իրանա-իսրայելական պատերազմից ու Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածներից հետո պահպանվող բարձր լարվածության ֆոնին։
Կասկածն ընկել է եմենցի հութիների վրա, որոնք նախկինում հարձակումներ են իրականացրել Կարմիր ծովի միջանցքով անցնող նավերի վրա և իրենց զինանոցում ունեն անօդաչու մոտորանավակներ։
Հաղորդվում է, որ նավաստիները պատասխան կրակ են բացել։