Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ միջուկային զենք չունեցող զարգացող պետության՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին ագրեսիան չափազանց կարևոր հետևանքներ կունենա համաշխարհային խաղաղության ապագայի համար։

«Իրանի վրա իսրայելական ռեժիմի անօրինական հարձակումը ագրեսիայի ակտ էր՝ ի խախտումն ՄԱԿ-ի Կանոնադրության։ Այս անօրինական հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել է ավելի քան 6000 անմեղ մարդ, ինչպես նաև վնաս է հասցվել մեր ենթակառուցվածքներին, բնակելի թաղամասերին և միջուկային օբյեկտներին։ Այս ագրեսիան մահացու հարված հասցրեց դիվանագիտությանը և իրավունքի գերակայությանը», - նշել է նա, հաղորդում է Mehr-ը։