Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում վերջին զարգացումները՝ «Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի և Միացյալ Նահագների ռազմական ագրեսիայից» հետո։

Արաղչին և Ֆիդանը միաժամանակ ընդգծել են Պաղեստինում ցեղասպանությունը դադարեցնելու և «սիոնիստական ​​ռեժիմին պատասխանատվության ենթարկելու և իր հանցագործությունների համար պատժելու» նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։