Բրազիլիան նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ սարսափելի բաներ է անում։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ամբողջ աշխարհի պես դիտում էի, թե ինչպես էին նրանք հետապնդում նրան՝ օր ու գիշեր, գիշեր-ցերեկ, ամսե-ամիս, տարեց-տարի։ Նա ոչնչի մեջ մեղավոր չէ, բացի նրանից, որ պայքարել է ԺՈՂՈՎՐԴԻ համար։ Ես ճանաչում եմ Բոլսոնարոյին, նա ուժեղ առաջնորդ էր, որն իսկապես սիրում էր իր երկիրը, նաև շատ կոշտ առևտրային բանակցող էր»։

Ընտրությունները շատ մոտ էին, և նա առաջատարն է հարցումներում։ Սա ոչ այլ ինչ է, քան հարձակում քաղաքական հակառակորդի վրա՝ մի բան, որի մասին ես շատ բան գիտեմ։ Բրազիլիայի մեծ ժողովուրդը չի հանդուրժի այն, ինչ նրանք անում են իրենց նախկին նախագահի հետ։ Ես շատ ուշադիր կհետևեմ «վհուկորսին»։ Միակ դատարանը, որը պետք է տեղի ունենա, Բրազիլիայի ընտրական դատարանն է։ Այն կոչվում է Ընտրություններ։ «ՀԱՆԳԻ՛ՍՏ ԹՈՂԵՔ ԲՈԼՍՈՆԱՐՈՅԻՆ»,-նշել է Թրամփը։