Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Պուշկինյան ոլորաններում», բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը՝ Ստեփանավանի, 2-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ։ Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխվածներից մեկը այնուհետև տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։





























